Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում Գազայում սպանել են առնվազն 83 մարդու, այդ թվում՝ 58 մարդ, որոնք մարդասիրական օգնություն էին փնտրում
Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում Գազայում սպանել են առնվազն 83 մարդու, այդ թվում՝ 58 մարդ, որոնք մարդասիրական օգնություն էին փնտրում

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում Գազայում սպանել են առնվազն 83 մարդու, այդ թվում՝ 58 մարդ, որոնք մարդասիրական օգնություն էին փնտրում։

Ըստ հաղորդագրությունների՝ այսօր լուսաբացից անմիջապես հետո արաբական անկլավում ռազմական գործողության ժամանակ զոհվել է 18 մարդ։

Գազայի առողջապահության ծառայությունը հայտնել է հիվանդանոցներում սովից մահացած ևս ութ մարդու մասին։

Վերջին տվյալներով՝ սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 193-ի, այդ թվում՝ 96 երեխայի։

Պաղեստինի քաղաքացիական պաշտպանության և ՄԱԿ-ի ներկայացուցիչները խոսում են Գազայի հատվածում վառելիքի պաշարների սպառման մասին և ասում, որ մարդիկ այրում են թափոններ՝ էներգիա ստանալու համար։