Ապրիլի 9-ը մշտապես կմնա հայրենիքի սիրո, ազատության համար պայքարի, անձնազոհության խորհրդանիշ. Գիորգի Կվիրիկաշվիլի
Ապրիլի 9-ը մշտապես կմնա հայրենիքի սիրո, ազատության համար պայքարի, անձնազոհության խորհրդանիշ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ ապրիլի 9-ի հուշարձանի մոտ:
Գիորգի Կվիրիկաշվիլին հարգել է զոհվածների հիշատակը և ծաղկեպսակ դրել հուշարձանին: Վարչապետը խոսել է այսօրվա նշանակության մասին և հիշել 29 տարի առաջ զարգացած իրադարձությունները:
Գիորգի Կվիրիկաշվիլու խոսքով, ապրիլի 9-ը այս տարի կրում է առանձնահատուկ բնույթ, քանի որ Առաջին Հանրապետության հայտարարելուց անցել է ուղիղ 100 տարի:
Վրաստանի վարչապետի հետ, զոհվածների հիշատակը հարգել և ապրիլի 9-ի հուշարձանին ծաղկեպսակ է դրել նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: