Ապրիլի 3-ին Պատրիարքարանում տեղի կունենա Սուրբ Սինոդի նիստ

10:09, 01.04.2026

Պատրիարքական գահի տեղապահ Մետրոպոլիտ Շիոյի հրավերով՝ ապրիլի 3-ին Պատրիարքարանում տեղի կունենա Սուրբ Սինոդի նիստ։ Տեղեկությունը տարածում է Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Այս տարվա ապրիլի 3-ին, ժամը 12:00-ին, Պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծղուի մետրոպոլիտ Շիոյի (Մուջիրի) հրավերով Վրաց Պատրիարքարանում կկայանա Սուրբ Սինոդի նիստ։

Նիստի նպատակն է քննարկել այն կազմակերպչական հարցերը, որոնք սահմանված չեն Վրաց Ուղղափառ Եկեղեցի կառավարման կանոնադրությամբ։ Այդ թվում՝ Սինոդի հաջորդ նիստերի և ընդլայնված ժողովի հետ կապված լրացուցիչ մանրամասներ, ժողովի անցկացման վայրը, պատվիրակների հրավիրման ընթացակարգը և այլ անհրաժեշտ հարցեր», – նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ