Ապրիլի 14-ին վրաց ազգը ցուցադրել է համախմբվածություն, պաշտպանելու մեր ինքնահաստատումը. Մամուկա Բախտաձե
Ապրիլի 14-ը օր է, երբ վրաց ազգը ցուցադրել է համախմբվածություն, պաշտպանելու մեր ինքնահաստատումը, քանզի մեր լեզուն վրաց ինքնահաստատման և նույնականացման անբաժան մասն է,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում վրաց լեզվի օրվան նվիրված շաբաթյակի բացման ժամանակ:
«Առանձնապես ողջունում եմ մեր երիտասարդներին: Մեր բազմադարյա պատմությունը, պայքարի պատմություն է ազատության համար: Ինձ համար 1978 թվականի ապրիլի 14-ը հենց այդ տարեթիվն է, երբ վրաց ազգը ցուցադրել է համախմբվածություն, պաշտպանելու մեր ինքնահաստատումը, քանզի մեր լեզուն վրաց ինքնահաստատման և նույնականացման անբաժան մասն է»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:



