Ապրիլի 14-ին վրաց ազգը ցուցադրել է համախմբվածություն, պաշտպանելու մեր ինքնահաստատումը. Մամուկա Բախտաձե
Ապրիլի 14-ը օր է, երբ վրաց ազգը ցուցադրել է համախմբվածություն, պաշտպանելու մեր ինքնահաստատումը, քանզի մեր լեզուն վրաց ինքնահաստատման և նույնականացման անբաժան մասն է,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում վրաց լեզվի օրվան նվիրված շաբաթյակի բացման ժամանակ:
«Առանձնապես ողջունում եմ մեր երիտասարդներին: Մեր բազմադարյա պատմությունը, պայքարի պատմություն է ազատության համար: Ինձ համար 1978 թվականի ապրիլի 14-ը հենց այդ տարեթիվն է, երբ վրաց ազգը ցուցադրել է համախմբվածություն, պաշտպանելու մեր ինքնահաստատումը, քանզի մեր լեզուն վրաց ինքնահաստատման և նույնականացման անբաժան մասն է»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Վրաստանում այսօր նշում են մայրենի լեզվի օրը: Այս օրը, 1978 թվականի ապրիլի 14-ի իրադարձությունները նշելու համար հաստատվել է 1990 թվականին: 1978 թվականի ապրիլի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքը վրաց լեզվին պահպանել է պետական լեզվի կարգավիճակը և ստիպել է խորհրդային իշխանություններին չեղարկել Խորհրդային Վրաստանի սահմանադրությունում լեզվի մասին հոդվածը: