Ապրիլի 13-ից Վրաստանում սպասվում է եղանակի բարելավում
Ապրիլի 13-ից Վրաստանում սպասվում է եղանակի բարելավում

Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, ապրիլի 11-ին և 12-ին արևմտյան Վրաստանի մեծ մասում և արևելյան Վրաստանի որոշ հատվածներում սպասվում է անձրև, բարձրլեռնային շրջաններում ձյուն իսկ որոշ վայրերեում կանխատեսվում է ուժեղ քամի: Օրվա ընթացքում ցածր գոտիներում  օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +10, +15 աստիճան:

Կանխատեսվում է, որ ապրիլի 13-ից եղանակը կբարելավի և կլինի համեմատաբար տաք:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում հիմնականում սպասվում է չոր և քամոտ եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի +13, +15 աստիճան: