Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, ապրիլի 11-ին և 12-ին արևմտյան Վրաստանի մեծ մասում և արևելյան Վրաստանի որոշ հատվածներում սպասվում է անձրև, բարձրլեռնային շրջաններում ձյուն իսկ որոշ վայրերեում կանխատեսվում է ուժեղ քամի: Օրվա ընթացքում ցածր գոտիներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +10, +15 աստիճան:
Կանխատեսվում է, որ ապրիլի 13-ից եղանակը կբարելավի և կլինի համեմատաբար տաք:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում հիմնականում սպասվում է չոր և քամոտ եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի +13, +15 աստիճան: