Ապրիլ ամսվա տնտեսական աճի ցուցանիշը կառավարության ճիշտ քաղաքականության արդյունքն է, բիզնեսում կան շատ դրական տրամադրություններ և ակընկալիքներ. Իրակլի Ղարիբաշվիլի
Սա կառավարության ճիշտ քաղաքականության և մեր ձեռնարկած քայլերի արդյունքն է, բիզնեսում կան շատ դրական տրամադրություններ և ակընկալիքներ, դա ունի շատ մեծ կարևորություն,- այս մասին կառավարության այսօրվա նիստում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով ապրիլ ամսվա տնտեսական աճի ցուցանիշը:
Ըստ նրա, այժմ կառավարության խնդիրն է էլ ավելի խթանել զբոսաշրջության վերականգնումն ու զարգացումը, և ցամաքային սահմանների բացումը ծառայում է այդ նպատակին:
«Ինչպես նշեց նախարարը, աճը նկատվում է գրեթե բոլոր ուղղություններով, դա շատ կարևոր է: Իհարկե, մեր խնդիրն է հետագայում աջակցել զբոսաշրջության վերականգնմանը և զարգացմանը: Վերջին որոշումը, որ մենք կայացրեցինք, ցամաքային սահմանների բացումն էր: Սա նաև ծառայում է այս նպատակին, և մենք ակնկալում ենք, որ կշարունակենք աշխատել այս դինամիկայով, դրական դինամիկայով», – ասել է կառավարության ղեկավարը: