Անում ենք ամեն բան, որ մեր հասարակությունը, այդ թվում Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների բնակչությունը, առավելագույնս օգտվեն այն օգուտներից, որը Եվրամիությունը բերում է մեր քաղաքացիներին. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք շարունակում ենք աշխատել Եվրամիությանը լիարժեք անդամակցության համար և պատրաստվում ենք պաշտոնական դիմում ներկայացնել 2024 թվականին, – այս մասին Շենգենի առանց առանց այցեգրի ռեժիմի չորրորդ տարեդարձի կապակցությամբ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարի խոսքով, արվում է ամեն բան, որ հասարակությունը, այդ թվում Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների բնակչությունը, առավելագույնս օգտվեն այն օգուտներից, որը Եվրամիությունը բերում է մեր քաղաքացիներին:
«Այսօր լրանում է Եվրամիության / Շենգենյան գոտում առանց վիզայի ռեժիմի գործի դրվելու չորրորդ տարեդարձը:
2017 թվականի մարտի պատմական որոշմամբ, Եվրամիությունը և եվրոպական երկրները Վրաստանը ճանաչեցին որպես հուսալի և արժանի գործընկեր: Սա ժողովրդավարության ամրապնդման և երկիրը զարգացնելու մեր ջանքերի, իրականացված բարեփոխումների ամենաբարձր գնահատականն է:
Քաղաքական մեծ նշանակություն ունեցող այս իրադարձությունը Վրաստանը էլ ավելի մոտեցրեց Եվրոպայի ազատ ազգերի ընտանիքին և նոր հնարավորություններ բացեց դրա համար:
Մինչ օրս Վրաստանի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի օգտվել է եվրոպական երկրներ առանց այցեգրով ճանապարհորդության հնարավորությունից:
Մենք շարունակում ենք աշխատել Եվրամիության լիարժեք անդամակցության համար և պատրաստվում ենք պաշտոնական դիմում ներկայացնել 2024 թվականին, անում ենք ամեն բան, որ մեր հասարակությունը, այդ թվում Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների բնակչությունը, առավելագույնս օգտվեն այն օգուտներից, որը Եվրամիությունը բերում է մեր քաղաքացիներին», – նշել է վարչապետը: