Անուղղելի լավատես եմ, պետք է աջակցենք իշխանության և ընդիմության ներկայացուցիչների միջև սկսված երկխոսությանը. Կառլ Հարցել
Վրաստանում Եվրամիության դեսպան, Կառլ Հարցելը մեկնաբանել է արտասահմանյան դիվանագետների մասնակցությամբ, ընդդիմության և իշխող կուսակցության միջև, ընտրական համակարգի վերաբերյալ բանակցային գործընթացը:
Հարցելը նշել է, որ ինքը դեռ լավատեսորեն է վերաբերվում այս գործընթացին:
Նրա խոսքով, որպես միջնորդներ, նրանք պետք է նպաստեն կողմերի միջև երկխոսությանը:
«Ես անուղղելի լավատես եմ և որպես միջնորդի, մեր դերն է երկու կողմերի միջև երկխոսության խթանումը: Երեկ, երրորդ փուլի ավարտից հետո, ես ասացի, որ բանակցությունները շատ բարդ էին: Դա պարզ քննարկում չէր, բայց նախ և առաջ կարևոր այն է, որ երկու կողմերից ունենք բանակցությունը շարունակելու պատրաստակամություն: Որպես միջնորդներ, մենք այժմ փնտրում ենք ճանապարհներ և պատրաստում ենք խորհուրդներ, ինչպես նաև աշխատում ենք հաջորդ հանդիպումը կազմակերպելու համար»,- ասել է Կառլ Հարցելը: