Անտոնիո Գուտերեշը Վրաստանում բոլոր դերակատարներին կոչ է անում ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա բռնության և փորձել հաղթահարել տարաձայնությունները երկխոսության միջոցով
Մենք մտահոգված ենք Վրաստանում տեղի ունեցող զարգացումներով և ընդգծում ենք խոսքի ազատության և խաղաղ հավաքների հարգման կարևորությունը, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Ինչպես նշում է ՄԱԿ-ը, հավասարապես կարևոր է, որ մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերը հետաքննվեն ժամանակին և լիարժեք թափանցիկությամբ:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր դերակատարներին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա բռնության և փորձել հաղթահարել տարաձայնությունները երկխոսության միջոցով», – ասել է խոսնակը։