Անկայունություն ստեղծելու հիմք ոչ մեկին չենք տալու, կհոգանք, որ երկրում լինի կայունություն. Գիորգի Կվիրիկաշվիլի
Անկայունություն ստեղծելու հիմք ոչ մեկին չենք տալու, կհոգանք, որ երկրում լինի կայունություն,-այս հայտարարությունը արել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո:
Նրա խոսքերով, բոլոր հարցերին տրվելու են պատասխաններ, համապատասխան ձևաչափերում:
«Ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր ունեն անարդարության զգացում, մենք իհարկ է իշխանություն ենք, որի համար այդ հարցերը լուրջ մարտահրավեր է, այդ հարցերին պատասխանելը հնարավոր է տեղի ունենա տարբեր ձևաչափերում, և բոլոր հարցերին տրվելու են պատասխաններ: Ինչ վերաբերում է նրան, որ կոնկրետ ծայրահեղական խմբերն են ցանկանում, դա երկրում ապակայունությունն է, մենք դրա հիմքը ոչ մեկին չենք տա: Մեր իշխանությունները հոգում է, որ հասարակությունը առավելագույնս ստանա իր հարցերի պատասխանները, սակայն միևնույն ժամանակ մենք հոգալու ենք, որ երկրում պահպանվի կայունությունը»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan