Անիտա Հիպպեր. Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահն է, և հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն, երբ պայմանները թույլ տան
Անիտա Հիպպեր. Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահն է, և հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն, երբ պայմանները թույլ տան

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ժողովրդավարաբար ընտրված նախագահն է, իսկ հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն այն ժամանակ, երբ պայմանները դա թույլ տան, – այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպերը մամուլի ասուլիսի ընթացքում։

Հիպերի խոսքով՝ Եվրամիությունը Զելենսկիին համարում է լեգիտիմ նախագահ։

«Մենք արդեն ուշադրություն ենք դարձրել այս հարցին, քանի որ սա հատուկ ժամանակաշրջան է։ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ է վարում։ Նախագահ Զելենսկին ժողովրդավարաբար ընտրված առաջնորդ է, և ցանկացած ընտրություն պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ պայմանները դա թույլ տան», – ասել է Անիտա Հիպերը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Politico»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայում վերջին նախագահական ընտրություններից շատ ժամանակ է անցել և ժամանակն է նոր ընտրությունների։ Թրամփի խոսքով՝ երկիրը պատերազմն օգտագործում է՝ ընտրություններից խուսափելու համար։ Սակայն, ինչպես նշել է նա, ուկրաինացի ժողովուրդը պետք է ընտրության իրավունք ունենա։ Թրամփը չի բացառել, որ նոր ընտրությունների դեպքում կրկին կարող է հաղթել Զելենսկին։