Անգելա Մերկելի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռախոսազրույց
Անգելա Մերկելի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռախոսազրույց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ,- այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները:

Վերջին մի քանի օրվա ընթացքում սա Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի երկրորդ հեռախոսազրույցն է:

Ինչպես հայտնում են Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը Մերկելին տեղեկացրել է ռազմական գործողությունների մասին, ինչպես նաև խոսել է հակամարտությանը թուրք զինվորականների և վարձկանների ներգրավման մասին: Գերմանիայի կանցլերը ընդգծել է հրադադարի ռեժիմի հաստատման և  խաղաղարար գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: