Քաղաքական գործիչների թվում աշխարհում ամենաշատը վստահում են Անգելա Մերկելին: Այսպիսին են ամերիկյան «Pew» վերլուծական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Հետազոտության շրջանակներում հարցում են անցկացրել 25 երկրների քաղաքացիների միջև: Հարցվողների 52%-ը հայտարարել է, որ քաղաքական գործիչների թվում վստահության է արժանի Գերմանիայի կանցլերը: Մերկելի նկատմամբ բացասական վերաբերմունք է արտահայտել հետազոտության մասնակիցների մեկ երրորդը:
Վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցնում Էմանուել Մակրոնը, նրա օգտին է քվեարկել հարցվածների 45%-ը: Երրորդը Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինն է:
Չորրորդ հորիզոնականում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ում վստահում է հետազոտության ժամանակ հարցվածների 30%-ը: Հատկանշական է, որ վարկանիշում Պուտինը առաջ է ընկել ԱՄՆ-ի առաջնորդից: