Անգելա Մերկելը Վրաստանի նկատմամբ համերաշխությունն արտահայտելու է Աբխազիայում և «Հարավային Օսեթիայում զոհված զինվորների հուշարձանին ծաղիկներ դնելով
Վրաստանի նկատմամբ համերաշխությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արտահայտելու է Աբխազիայում և «Հարավային Օսեթիայում զոհված զինվորների հուշարձանին ծաղիկներ դնելով,- այս մասին նշված է Süddeutsche Zeitung-ի հոդվածում, որը վերաբերում է Անգելա Մերկելի այցին Վրաստան, Հայաստան և Ադրբեջան:
Հոդվածում նշված է, որ Կովկասում Գերմանիայի կանցլերի այցին հետաքրքրությամբ հետևելու է նաև Մոսկվան, առավել ևս, որ Մերկելը պատրաստվում է անել որոշ ուղերձներ:
Süddeutsche Zeitung-ի նյութում խոսվում է Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի երկարատև առանձնազրույցի մասին, որը վերաբերում է Ուկրաինայի կոնֆլիկտին: Հոդվածի հեղինակը նշում է, որ Ուկրաինայի կոնֆլիկտը զուգահեռ է Աբխազիայում և «Հարավային Օսեթիայում» առկա կոնֆլիկտներին, որտեղ Ռուսաստանն արդեն կայունացրել է ռազմական դիրքերը:
Հոդվածում ասվում է, որ Վրաստանը բացարձակապես բաց է Եվրոպայի նկատմամբ և արդեն կնքված են Ասոցացման և Ազատ առևտրի պայմանագրերը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը այսօր Վրաստան է ժամանելու երկօրյա պաշտոնական այցով: Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցն սկսելու է վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ: