Գերմանիայի կառավարության որոշմամբ, երկրում հանրային հավաքի վայրերում պարտադիր է դիմակ կրելը, սակայն Անգելա Մերկելը հասարակության մեջ առաջին անգամ է հայտնվել դիմակով: Գերմանիայի կանցլերին դիմակով են լուսանկարել Բունդեսթագում:
«Ռոյտերի» տեղեկությամբ, Մերկելը բժշկական դիմակ է սկսել կրել այն բանից հետո, երբ կոնֆերանսի ժամանակ լրագրողը նրանց հարցրել է, թե ինչու կանցլերը հաշվի չի առնում իր ընդունած կարգը և չի կրում դիմակ:
Մերկելը լրագրողներին պատասխանել է, որ դիմակ կրելու փոխարեն նա պաշտպանում է սոցիալական հեռավորությունը, իսկ երբ դա անհնար է, կրում է դիմակ, սակայն լրատվամիջոցները դա չեն նկատում: