Անգելա Մերկելը գտնում է, որ երկրի բնակչության 70 տոկոսը կվարակվի կորոնավիրուսով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ երկրի բնակչության 60-70 տոկոսը վարակվելու է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է «Սի էն էնը»:

Հայտարարությունն այս մասին Գերմանիայի կանցլերը արել է Բեռլինում, կորոնավարակի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ, որին նա մասնակցել է Գերմանիայի առողջապահության նախարարի հետ:

Ըստ Գերմանիայի կանցլերի, երկրները պետք է մոբիլիզացվեն: