Անգելա Մերկել. Չնայած առկա վտանգներին, Ռուսաստանի հետ անհրաժեշտ է շարունակել կառուցողական երկխոսությունը
Բեռլինի Տիերգարտենի այգում տեղի ունեցած սպանությունը լուրջ միջադեպ է, որի մասին քննարկում է ընթանում դատարանում, մենք գիտակցում ենք, որ հիբրիդային պատերազմը և ապակայունացման մեթոդները Ռուսաստանի վարքագծի տիպիկ օրինակն են,- հայտարարում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Մերկելն այս հայտարարությամբ հանդես է եկել միջազգային մամուլի հետ հանդիպման ժամանակ: Հարցազրույցի ժամանակ Անգելա Մերկելին հարց են ուղղել Ռուսաստանի կողմից եկող վտանգների մասին, երբ նա հիշատակել է Զելիմխան Խանգոշվիլու սպանությունը:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ չնայած առկա վտանգներին, Ռուսաստանի հետ անհրաժեշտ է շարունակել կառուցողական երկխոսությունը:
«Սակայն, մյուս կողմից, Սիրիայի և Լիբիայի նման երկրներում Ռուսաստանի ռազմավարական ազդեցությունը մեծ է: Ուստի, ես կփորձեմ, շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Անգելա Մերկելը: