Անընդունելի է, որ ոչ կառավարականների մի մասը խոսում է վերջնագրով և փորձում, բոյկոտ հայտարարելով կասկածի տակ դնել գլխավոր դատախազի ընտրության գործընթացի օրինականացումը. Կվիրիկաշվիլի
Անընդունելի է, որ ոչ կառավարականների մի մասը խոսում է վերջնագրով և փորձում, բոյկոտ հայտարարելով կասկածի տակ դնել գլխավոր դատախազի ընտրության գործընթացի օրինականացումը,- այս մասին նշված է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հայտարարությունում, որով նա արձագանքել է Թեա Ծուլուկիանիին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին ոչ կառավարական կազմակերպությունների մի մասի պահանջին:
Վարչապետը նշում է, որ ոչ կառավարականների հայտարարություններում կա հարցը քաղաքական դաշտ տեղափոխելու փորձ, որն անընդունելի է:
Ինչ վերաբերում է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին ազատելու պահանջին, ինչպես Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարում է, սա անհեթեթություն է և անհիմն պահանջ:
Շուրջ 10 ոչ կառավարական կազմակերպություն պահանջել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հրաժարականը: