Անձինք, որոնցից ձեռք բերված տեղեկության հիման վրա  քննչական հանձնաժողովը տարածել է հայտարարություն, արդեն հարցաքննվել են. ՆԳՆ
Անձինք, որոնցից ձեռք բերված տեղեկության հիման վրա քննչական հանձնաժողովը տարածել է հայտարարություն, արդեն հարցաքննվել են. ՆԳՆ

Անձինք, որոնցից ձեռք բերված տեղեկության հիման վրա այսօր Խորավայի փողոցում սպանության գործն ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողովը տարածել է հայտարարություն, արդեն հարցաքննվել են ներքին գործերի նախարարության կողմից,- այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ը:

Գերատեսչության տեղեկությամբ, հարցաքննության արդյունքում ձեռք է բերվել տեղեկություն, որի վերստուգման և այլ անձանց պատասխանատվության ենթարկելու համար համապատասխան ապացույցների չափանիշի ստեղծման նպատակով, ընթանում են ինտենսիվ քննչական գործողություններ:

Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարում են նախարարությունում, քննչական հանձնաժողովը չունի լիարժեք տեղեկություն, քանի որ ապացույցները հավաքագրվում են ամենօրյա ռեժիմում: