Անդժեյ Դուդա. Չի կարելի Վրաստանին և Ուկրաինային թողնել Եվրամիությունից դուրս միայն այն պատճառով, որ «հզոր» հարևանը ցանկանում է փոխել նրանց ճակատագիրը
Չի կարելի Վրաստանին և Ուկրաինային թողնել Եվրամիությունից դուրս միայն այն պատճառով, որ «հզոր» հարևանը ցանկանում է փոխել նրանց ճակատագիրը: Այս մասին Անդժեյ Դուդան հայտարարել է Ցյուրիխի համալսարանում խոսքով ելույթ ունենալիս:
Լեհաստանի նախագահի խոսքով, Եվրամիությունը Ուկրաինայի և Վրաստանին պետք է տալ բլոկում անդամագրվելու հնարավորություն, եթե նրանք բավարարեն դրա չափանիշները:
Նրա խոսքով, Եվրամիությանն անդամակցության օրից Լեհաստանը ակտիվ մասնակցում է միջոցառումներին, որոնք միտված են արևելյան դրացիների, մասնավորապես Ուկրաինայի, Վրաստանի և Բալկանյան երկրների Եվրամիությանը մերձեցմանը:
«Մենք մշտապես ասում էին, որ Եվրամիության դռները պետք է մնան բաց և մենք ցանկանում ենք, որպեսզի այս երկրներն ապագայում դառնան Եվրամիության անդամներ»,- հայտարարել է Անդժեյ Դուդան և նշել, որ Վրաստանը և Ուկրաինան վաղուց է ձգտում են դեպի ՆԱՏՕ:
Անդժեյ Դուդան խոսել է նաև միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անձեռնմխելիության մասին: