Անդրիուս Կուբիլիուս. Ժամանակն է դադարեցնել Վրաստանի հետընթացը, այս բախումը վրացի հաղթող չի ունենա
Եվրախորհրդարանի անդամ, Եվրանեսթի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանում ստեղծված իրավիճակին:
«Վրաստանում իրադարձությունները ժողովրդավարությունը գցել է ճգնաժամի մեջ, որն ուրախացնում է միայն Կրեմլին: Այս բախումը չի ունենա վրացի հաղթող: Ռազմավարական պատասխանատվության բացակայությունը երկու կողմերում էլ կասկածի տակ է դնում Վրաստանի եվրատլանտյան ապագան: Ժամանակն է, դադարի Վրաստանի հետընթացը»,- հայտարարում է Կուբիլիուսը: