Եթե Վրաստանը կորցնի Եվրաինտեգրման հնարավորությունները, դրանում պատմությունը կմեղադրի ողջ քաղաքական սպեկտրին. Անդրիուս Կուբիլիուս
Եթե Վրաստանը կորցնի Եվրաինտեգրման հնարավորությունները, դրանում պատմությունը կմեղադրի ողջ քաղաքական սպեկտրին. Անդրիուս Կուբիլիուս

Եթե կորի եվրաինտեգրման հնարավորությունը, որն այժմ ունի Վրաստանը, պատմությունը դրա համար կմեղադրի ողջ քաղաքական էլիտային,- այս մասին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է լիտվացի եվրախորհրդարանական՝ Անդրիուս Կուբիլիուսը:

Նրա խոսքով, Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու հնարավորությունը վտանգի տակ է, եթե քաղաքական կուսակցությունները չկարողանան համաձայնության գալ:

«Քննարկումները շարունակվում են, համենայն դեպս լրատվամիջոցներում լուրեր են պտտվում այն ​​մասին, որ Վրաստանը կարող է ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիրը, ինչպես նաև տեղեկություններ կան այն մասին, որ գոյություն ունի հնարավորություն, որ 2024 թվականին Վրաստանը ֆորմալ դիմում ներկայացնի Եվրամիությանը անդամակցելու վերաբերյալ: Այս բոլոր հնարավորությունները վտանգված են, եթե երկխոսության մեջ համաձայնություն ձեռք չբերվի:

Ես չեմ ուզում լսել այս իրավիճակում ցանկացած կողմի մեղադրանքները, թե ով է մեղավոր: Պատասխանատվությունը կրում են երկու կողմերը: Կարելի է խոսել ընտրախախտումների մասին և դա շտկելու կարիք ունի, սակայն պետք է նաև խոսել այն քաղաքական պատասխանատվության մասին, որը կրում է ամբողջ քաղաքական էլիտան:Եթե կորի եվրաինտեգրման հնարավորությունը, որն այժմ ունի Վրաստանը, պատմությունը դրա համար կմեղադրի ողջ քաղաքական էլիտային», – հայտարարել է Կուբիլիուսը: