Անդրեյ Երմակի խոսքով՝ Ռուսաստանը Զապոռոժյեի ատոմակայանից անամոթաբար ռմբակոծում է ուկրաինական քաղաքները
Անդրեյ Երմակի խոսքով՝ Ռուսաստանը Զապոռոժյեի ատոմակայանից անամոթաբար ռմբակոծում է ուկրաինական քաղաքները։ Այս մասին իր սոցիալական էջում գրել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«80 արկ բնակելի տների վրա: Ահաբեկչական երկիրը շարունակում է պայքարը խաղաղ բնակչության դեմ։ Վախկոտ ռուսները ուրիշ բան չեն կարող անել, դրա համար հարձակվում են քաղաքների վրա, անամոթաբար թաքնվում Զապոռոժյեի ատոմակայանում»,- գրել է Երմակը։
Ըստ ուկրաինական կողմի՝ այսօր Ռուսաստանը հարվածներ է հասցրել Դնեպրի շրջանում, որոնց արդյունքում առնվազն 13 մարդ է զոհվել։
Ուկրաինացի պաշտոնյաները Ռուսաստանին մեղադրում են Զապոռոժյեի ատոմակայանը որպես ռազմակայան օգտագործելու և տեղանքից հարվածներ հասցնելու մեջ։ Անցյալ շաբաթ կայանը մի քանի անգամ ռմբակոծվել է, երկու կողմերն էլ մեղադրել են միմյանց: