Անդրեյ Երմակ. Ուկրաինան դեռ պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններին
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ասում է, որ Ուկրաինան դեռ պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններին։
Երմակի կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ Ուկրաինան չունի բավարար սպառազինություն, ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր, անվտանգության հստակ երաշխիքներ։
Լրագրողի այն հարցին, թե Ուկրաինան պատրա՞ստ է սկսել բանակցային գործընթացը Ռուսաստանի հետ, Էրմակն ասում է. «Դեռ ոչ»։
«Դեռ ոչ։ Մենք զենք չունենք, մեզ պակասում է այն կարգավիճակը, ինչի մասին խոսում ենք, խոսքը ՆԱՏՕ-ի հրավերի և հստակ երաշխիքների մասին է, որոնք մեզ կհամոզեն, որ Պուտինը երկու-երեք տարի հետո չի վերադառնա»,- ասում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը։
Ինչպես ասում է Երմակը, բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է ուժեղ լինի, և այդ ժամանակ կկարողանա հավասար պայմաններով խոսել Ռուսաստանի հետ։