Անդրեյ Սիբիգան Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես գրում է ուկրաինացի նախարարը X սոցիալական ցանցում, հանդիպման ընթացքում քննարկվել են ռուսական ագրեսիան դադարեցնելու և արդար, երկարատև խաղաղություն հաստատելու ուղիները։
Սիբիգան նաև նշել է, որ Ադրբեջանը կմասնակցի հուլիսին Հռոմում նախատեսված Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին։
«Այսօր նախագահ Իլհամ Ալիևն ինձ ընդունեց Բաքվում։ Մենք բաց և մանրամասն քննարկում ունեցանք Ուկրաինա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ։ Մենք հատկապես կենտրոնացանք ռուսական ագրեսիային վերջ դնելու և արդար ու երկարատև խաղաղություն հաստատելու վրա։ Ես անձամբ շնորհակալություն հայտնեցի նախագահ Ալիևին Ադրբեջանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության, ինչպես նաև ձմեռային ժամանակահատվածում մարդասիրական և էներգետիկ օգնության համար։ Մենք քննարկեցինք Ուկրաինա-Ադրբեջան ռազմավարական գործընկերության զարգացման հետագա քայլերը։ Այս առումով կարևոր կլինի Ադրբեջանի մասնակցությունը այս տարի Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին, որը նախատեսված է հուլիսի 10-11-ը Հռոմում», – գրել է Սիբիգան։