Անդրեյ Բաբիշը հայտարարում է, որ եթե Ռուսաստանը հարձակվի Բալթյան երկրներից որևէ մեկի վրա, Պրահան կկատարի ՆԱՏՕ-ի պարտավորությունները

22:03, 29.09.2026
Andrej Babis arrives at the Prague Castle tone appointed as prime minister in Prague, Czech Republic, Wednesday, June 6, 2018. The Czech Republic's president Milos Zeman has again sworn in billionaire Andrej Babis as the prime minister in a move that could see the Communist Party taking a share of power for the first time since the 1989 anti-Communist Velvet Revolution. (AP Photo/Petr David Josek)

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարում է, որ եթե Ռուսաստանը հարձակվի Բալթյան երկրներից որևէ մեկի վրա, Պրահան կկատարի ՆԱՏՕ-ի պարտավորությունները։
Բաբիշի խոսքով՝ անվտանգային մարտահրավերները քննարկում է երկրի նախագահի հետ։
«Այն, որ սրա մասին բարձրաձայն չենք խոսում, և լրագրողները նյութեր չեն ստանում, չի նշանակում, թե այս հարցի շուրջ չենք աշխատում։ Անշուշտ, նախապատրաստվում ենք։ Աստված մի արասցե, եթե Ռուսաստանը հարձակվի Բալթյան երկրներից որևէ մեկի վրա, 5-րդ հոդվածի համաձայն, պետք է ուղարկենք երկու բրիգադ», – հայտարարել է Չեխիայի վարչապետը։
Ի գիտություն, Արևմտյան Եվրոպայի կառավարություններն ու հետախուզական ծառայությունները հայտարարում են, որ մեծանում է հավանականությունը, որ Ռուսաստանը կուժեղացնի հիբրիդային հարձակումները, այդ թվում՝ դիվերսիաները կամ նույնիսկ սահմանափակ ռազմական հարձակումը։

Նմանատիպ