Անցած գիշեր Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Օդեսայի վրա, որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել 14 մարդ

12:39, 20.06.2025

Անցած գիշեր Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Օդեսային։ Հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 14-ը՝ վիրավորվել։

«Չնայած ՀՕՊ համակարգերի ակտիվ աշխատանքին, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ բնակելի և կրթական շենքերը, ինչպես նաև գազատարը», – ասել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Տեղական արտակարգ ծառայությունների տվյալներով՝ հարձակման ընթացքում բնակելի շենքերի վրա իրականացվել է առնվազն տասը անօդաչու թռչող սարքերով հարված, որոնք մեծածավալ հրդեհների պատճառ են դարձել։

Նմանատիպ