Անբարոյական են բողոքի այս ձևերն ու բովանդակությունը, լրագրողի մահվան փաստով քաղաքական գործիչներից միավորներ գրելու փորձերը. Իրակլի Կոբախիձե

14:36, 18.07.2021

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, այն բողոքի ցույցի ձևերն ու բովանդակությունը, որն իրականացնում են ընդդիմության ներկայացուցիչները, անբարոյականություն են:

Ըստ Կոբախիձեի, անբարոյականություն է, երբ քաղաքական գործիչները փորձում են միավորներ վաստակել մահացած օպերատորի հարցի շուրջ:

«Նախ ուզում եմ գնահատել այն ապակառուցողականությունը, որը մենք տեսանք դահլիճում: Երկրորդ, ինչ վերաբերում է բողոքի ձևերին և բովանդակությանը, ապա դա անբարոյականություն է: Դա իր բովանդակությամբ անբարոյականություն է, առաջին հերթին, երբ խոսքը վերաբերում է մահացած լրագրողի մահվան մասին հաշիվներ գրելուն, երբ փորձում են դա անել քաղաքական գործիչները, երբ դրան մասնակցում են շարքային լրագրողներ, սա ամենաանբարոյական գործողությունն է, որը մենք կարող ենք պատկերացնել: Քանի դեռ անբարոյական գործողությունը չի դադարեցվել, հավանաբար ավելի լավ կլինի չսկսենք քննարկել այս հարցը», – ասել է Իրակլի Կոբախիձեն:

Ներքին գործերի նախարարի խորհրդարան գալուն հաջորդեց աղմուկ ու առճակատում:

Նմանատիպ