Անայցագրային ռեժիմի վերաբերյալ լրատվական քարոզարշավի երրորդ ալիքի շրջանակներում արտաքին գործերի նախարարությունը սկսում է հանդիպումներ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, Եվրամիության հետ անայցագրային ռեժիմի վերաբերյալ լրատվական քարոզարշավի երրորդ ալիքի շրջանակներում, սկսում է հանդիպումներ բնակչության հետ:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, լրատվական առաջին հանդիպումը տեղի է ունենալու Իմերեթիում:
Նախարարության աշխատակիցները և փորձագետները 2018 թ. մարտի 5-ից 6-ը այցելելու են՝ Քութաիսի, Սամտրեդիա, Վանի, Թերջոլա, Տղիբուլի և Ծղալտուբո:
Բնակչության հետ հանդիպման շրջանակներում, փորձագետները և նախարարության ներկայացուցիչները մեկ անգամ ևս ներկայացնելու են Եվրամիության/Շենգենի գոտում առանց այցեգրի երթևեկելու կանոնները, ինչպես նաև զրուցելու են այն ռիսկերի մասին, որոնք կապված են այդ կարգը խախտելու հետ:
Լրատվական քարոզարշավի երրորդ ալիքի շրջանակներում ծրագրվում է համանման հանդիպումներ անց կացնել Վրաստանի ողջ տարածքում:
Հեղինակ -
Edgar Barsegyan