Անալենա Բերբոկը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդի հետ. Մենք չենք կարող հետ բերել Ասադի ռեժիմի գործողությունների հետևանքով զոհվածների կյանքը, բայց մենք կարող ենք օգնել ձեզ հասնել արդարության

20:40, 03.01.2025

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ Սիրիայում է։ Եվրոպացի դիվանագետները հանդիպել են երկրի նոր ղեկավար Ահմեդ Ալ Շարայի հետ։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։

Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն առաջին արևմտյան դիվանագետներն են, որոնց Դամասկոսում ընդունել է Սիրիայի նոր ղեկավարությունը։

Անալենա Բերբոկը նշել է, որ Գերմանիան մտադիր է օգնել Սիրիայի իշխանություններին՝ իրականացնելու ներառական, խաղաղ անցում, հասնել սոցիալական հաշտեցման և վերականգնել երկիրը։

Միաժամանակ Սիրիայում այցով գտնվող Բերբոկը այցելել է բանտ և կոչ արել միջազգային ջանքեր գործադրել՝ պատշաճ կերպով պատժելու Սեդնայա բանտում խոշտանգումների մեջ ներգրավվածներին:

«Մենք չենք կարող հետ բերել նրանց կյանքը, ովքեր զոհվել են Բաշար ալ-Ասադի վարչակարգի գործողությունների արդյունքում, սակայն մենք բոլորս, որպես միջազգային հանրություն, կարող ենք օգնել ձեզ հասնել արդարության»,- ասել է Բերբոկը։

Նմանատիպ