Անալենա Բերբոկը ֆրանսիացի գործընկերոջ հետ այսօր մեկնելու է Սիրիա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Եվրամիության անունից իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոսի հետ մեկօրյա այցով մեկնում է Սիրիա, որտեղ կհանդիպի Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարայի հետ։
«Այսօր իմ ֆրանսիացի գործընկերոջ և Եվրամիության անունից իմ այցը հստակ ուղերձ է սիրիացիներին. հնարավոր է նոր քաղաքական սկիզբ Եվրոպայի և Սիրիայի, Գերմանիայի և Սիրիայի միջև»,- ասել է Բերբոկը։