Անա Գոմեշ. Վրաստանում նախագահի կին թեկնածուի նկատմամբ եղել է հարձակում և վիրավորական արտահայտություններ, որը ամոթալի է Վրաստանի հեղինակության համար
Վրաստանում նախագահի կին թեկնածուի նկատմամբ եղել է հարձակում և վիրավորական արտահայտություններ,- այս մասին հայտարարել է եվրախորհրդարանական Անա Գոմեշը՝ Եվրախորհրդարանում բանավեճի ժամանակ:
Նրա խոսքով, նման փաստերը վնասում են Վրաստանի հեղինակությանը:
«Մենք անցկացնում էինք հոկտեմբերի նախագահական ընտրությունների մոնիտորինգ և տեսանք դրական քայլեր: Պարտադիր է, որպեսզի մարդիկ ստանձնեն պատասխանատվություն և ատելություն չցանեն: Օրինակ, նախագահի կին թեկնածուի նկատմամբ եղել է հարձակում և վիրավորական արտահայտություններ: Սա ամոթալի է Վրաստանի հեղինակության համար»,- հայտարարել է Անա Գոմեշը: