ԱՄՆ զինված ուժերը լքում են Իրաքը

12:40, 30.09.2026

ԱՄՆ զինված ուժերը լքում են Իրաքը։ ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերը Իրաք և Սիրիա էին մտել 2014 թվականին, որոնց նպատակը այսպես կոչված «Իսլամական պետության» դեմ պայքարն էր։

«Իսլամական պետությունը» Իրաքում պարտություն կրեց 2017 թվականին, իսկ Սիրիայում՝ 2019 թվականին, սակայն կոալիցիոն ուժերը մնացին տեղում՝ խմբավորման մնացորդների դեմ պայքարելու համար։ Իրաքից ԱՄՆ զորքերի ամբողջական դուրսբերումը տեղի է ունենում այն իրադարձություններից 23 տարի անց, երբ ԱՄՆ գլխավորած ուժերը տապալեցին Սադամ Հուսեյնին։

Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայիդին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ը պետք է նշվի որպես Ինքնիշխանության օր։

Գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարները հայտարարել են, որ դա «ազգային նշանակության իրադարձություն է, որը հաստատում է Իրաքի ինքնիշխանությանն ուղղված ճանապարհի ավարտը և ամրապնդում պետության ու նրա ինստիտուտների գոյությունը»։

Նմանատիպ