ԱՄՆ-ում Վրաստանի նկատմամբ կա մեծ աջակցություն և վստահ եմ, որ այս աջակցությունը անպայման կամրապնդվի. Իրակլի Կոբախիձե
ԱՄՆ-ում Վրաստանի նկատմամբ կա մեծ աջակցություն և վստահ եմ, որ այս աջակցությունը անպայման կամրապնդվի. Իրակլի Կոբախիձե

Ամերիկայի միացյալ նահանգներում Վրաստանի նկատմամբ կա մեծ աջակցություն և վստահ եմ, որ այս աջակցությունը անպայման կամրապնդվի,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահը Վաշինգտոնում, լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ-ում ամփոփել է եռակողմ միջխորհրդարանական համագործակցության (Վրաստան-Մոլդովա-Ուկրաինա) շրջանակներում իրականացված այցը: Նրա հայտարարությամբ, ԱՄՆ-ը մնում է երեք երկրների ակտիվ աջակիցը:

Խորհրդարանի նախագահը շոշափել է կոնգրեսականների կողմից նախաձեռնված նամակը, որում կոնգրեսի անդամները ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցիչներին կոչ էին անում Վրաստանի հետ կնքել ազատ առևտրի մասին պայմանագիր:

Նրա խոսքով,  նախաձեռնության ստորագրությունները հավաքվել են կարճ ժամկետում, որը տալիս է հույս, որ ազատ առևտրի պայմանագրի ստորագրման հետ կապված բանակցությունները առաջիկայում կմտնեն ակտիվ փուլ: