ԱՄՆ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 136 000 նոր դեպք

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային՝ 136 000 նոր դեպք: Երկրում արձանագրված է կորոնավիրուսի 10.2 միլիոն դեպք:

«Գարդիանի» փոխանցմամբ, վարակակիրների թիվը Տեխասի նահանգում գերազանցել է մեկ միլիոնը: Նյու Յորքի քաղաքապետը վարակի երկրորդ ալիքը կասեցնելու համար գործարկել է նոր կանոնակարգեր: Ուրբաթ օրվանից այստեղ ռեստորանները, սրճարանները և մարզասրահնները կփակվեն ժամը 22:00-ից: Այն դեքպում, եթե վարակման ցուցանիշը կրկին կտրուկ ավելանա, դպրոցներն ուսումնական գործընթացը կշարունակեն գործընթացում:

ԱՄՆ-ում համավարակի մեկնարկից մինչ օրս զոհվել է 241 619 մարդ: