ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 127 000 նոր դեպք
ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 127 000 նոր դեպք: Այս մասին տեղեկություն է տարածում Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Արդյունքում, ԱՄՆ-ում համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը մոտենում է 10 միլիոնին:
ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեպքերի և զոհերի թվով աշխարհում առաջին տեղում է: Վերջին 24 ժամում կորոնավիրուսի ամենաշատ դեպք է արձանագրվել Հյուսիսային Դակոտայում, Այովայում և Վիսկոնսինում:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 236 հազար մարդ: