ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են տեղի ունենում ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) դեմ
ԱՄՆ-ում տեղի են ունենում ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) դեմ բողոքի ցույցեր։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Հյուսիսային Կալիֆոռնիայի, Սան Ֆրանցիսկոյի և Օքլենդի փողոցներ՝ բողոքելու ICE դաշնային գործակալի կողմից ակտիվիստի սպանության դեմ և համերաշխություն հայտնելու մահացածի հետ։ Հանրահավաքներ են անցկացվել նաև Վաշինգտոնում, Չիկագոյում և Պորտլենդում։
Տեղեկատվության համար՝ Մինեապոլիսում դաշնային գործակալները սպանել են ևս մեկ անձի։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ սահմանապահ պարեկային գործակալները ինքնապաշտպանության նպատակով կրակ են բացել մի տղամարդու վրա, որը մոտեցել է իրենց հրազենով։ Մինեապոլիսի ոստիկանապետ Բրայան Օ’Հարան ասել է, որ սպանված 37-ամյա տղամարդը ԱՄՆ քաղաքացի էր։ Նա զենքը գնել էր օրինական ճանապարհով։