ԱՄՆ-ում նախատեսված բողոքի ցույցերի ֆոնին հանրապետական ​​​​նահանգապետերը հրամայել են մի քանի նահանգներում մոբիլիզացնել Ազգային գվարդիան
ԱՄՆ-ում նախատեսված բողոքի ցույցերի ֆոնին հանրապետական ​​​​նահանգապետերը հրամայել են մի քանի նահանգներում մոբիլիզացնել Ազգային գվարդիան

ԱՄՆ-ում նախատեսվում են «Առանց թագավորների» անվանումով բողոքի ցույցեր, որոնց պատճառով մի շարք նահանգներում հանրապետական նահանգապետերը հրահանգել են ազգային գվարդիայի մոբիլիզացում։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Ցույցերի կազմակերպիչների խոսքով՝ բողոքի ակցիաները կանցկացվեն ավելի քան 2 500 վայրերում ԱՄՆ տարածքով մեկ։ Նրանց փոխանցմամբ՝ «Առանց թագավորների» վերջին ակցիային, որը կայացել է հունիսին, մասնակցել է ավելի քան հինգ միլիոն մարդ։

Ցույցերի կազմակերպիչներն ասում են, որ բողոքի ակցիան միտված է Դոնալդ Թրամփի «ավտորիտարիզմին» դիմակայելուն։

Մեդիայի տվյալներով՝ Թրամփի աջակիցները ցուցարարներին կապում են «Antifa» շարժման հետ։

Թեխասի նահանգապետ Գրեգ Աբոթը ակտիվացրել է նահանգի ազգային գվարդիան Օսթին քաղաքում։ Նրա խոսքով՝ զինվորականների ներկայությունն անհրաժեշտ կլինի «Antifa»-ի հետ կապված ցույցի պատճառով։ Վիրջինիայի նահանգապետ Գլեն Յանգկինն էլ հրահանգել է ակտիվացնել նահանգի ազգային գվարդիան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում անդրադարձել է նախատեսվող բողոքի ցույցերին՝ նշելով, որ ինքը թագավոր չէ։

«Նրանք ինձ թագավոր են կոչում, բայց ես թագավոր չեմ», – հայտարարել է Թրամփը։