ԱՄՆ-ում իրենց 13 երեխաներին փակի տակ պահած ծնողները հնարավոր է ցմահ բանտարկվեն
Փերիս քաղաքի (Քալիֆոռնիա) ամուսիններին դեկտեմբերին 18-ին մեղադրանք է ներկայացվել, որոնք ըստ իշխանությունների, 2-ից 29 տարեկան իրենց 13 երեխաներին փակի տակ են պահել, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ դատախազ Ռիվերսայդ Մայքի՝ 57-ամյա Դեվիդ Ալեն Թերպինը եւ 49-ամյա Լուիզ Անն Թերպինը մեղադրվում են երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու, խոշտանգումների եւ այլասերված գործողությունների կատարման մեջ: Ինչպես նշում է AP-ն, եթե նրանք խոստովանեն իրենց մեղքը, երկուսն էլ կարող են իրենց կյանքի մնացած մասը բանտում անցկացնել:
Ինչպես հունվարի 14-ին հաղորդել են իշխանությունները, 17-ամյա մի աղջիկ զանգահարել է տեղական ոստիկանության բաժին՝ ասելով, որ ծնողները բռնի ուժով իրեն, ինչպես նաեւ իր 12 եղբայրներին եւ քույրերին տանը փակի տակ են պահում: Նրանցից ոմանք, ըստ զանգահարողի, շղթայված են, իսկ իրեն հաջողվել է դուրս գալ տանից:
Ըստ իշխանությունների՝ տանը հայտնաբերված հինգ գերիները անչափահաս էին, նրանցից յոթը՝ 18-ից 29 տարեկան էին: Նրանք բոլորը, ինչպես նաեւ 17-ամյա աղջիկը, որը սկզբում ոստիկանություն էր զանգել, սննդի պակասի պատճառով հյուծվել էին: Իշխանությունները բոլորին հոսպիտալացրել են, իսկ ծնողներին կալանավորել: