ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով մահացել է 11 մարդ, մեկ միլիոնից ավելի բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով մահացել է 11 մարդ, մեկ միլիոնից ավելի բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հաղորդում է «Սի Էն Էն»։
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի խոսքով՝ Նյու Յորքում մահացել է առնվազն հինգ մարդ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Նեշվիլում, Միսիսիպիում և այլ տուժած նահանգներում էլեկտրաէներգիան կարող է օրերով անջատվել։
Վատ եղանակի պատճառով ԱՄՆ-ում չեղարկվել է ավելի քան 17,000 չվերթ։ Օդանավակայանների մեծ մասը փակ է։ Տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Չիկագոյում և Քլիվլենդում, անցել են հեռավար ուսուցման։ Երկրի 18 նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ այս շաբաթ ԱՄՆ-ում կշարունակվեն ձյունը, ձնաբքերը, անձրևը և սառնամանիքը։