ԱՄՆ-ում անցած օր ու գիշերվա ընթացքում հոսպիտալացվել է 73 014 կովիդ-վարակված, որը ռեկորդային ցուցանիշ է
ԱՄՆ-ում անցած օր ու գիշերվա ընթացքում հոսպիտալացվել է 73 014 կովիդ-վարակված, որը ռեկորդային ցուցանիշ է

ԱՄՆ-ում վերջին օր ու գիշերվա ընթացքում հոսպիտալացվել է 73 014 կովիդ վարակված: Աս մասին հաղորդում է «Սի Էն Էնը»:

Հրապարակման համաձայն, սա համավարակի տարածումից ի վեր հոսպիտալացման ամենաբարձր ցուցանիշն է:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, վերջին յոթ օրվա ընթացքում երկրում արձանագրվել է «կովիդ 19»-ի գրեթե մեկ միլիոն դեպք: Բացառությամբ Հավայան կղզիների, բոլոր նահանգներում վարակի  ամենօրյա դեպքերի թիվը կտրուկ աճել է:

Համավարակի տարածումից ի վեր, Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 247 000 մարդ: