ԱՄՆ Սենատը իններորդ անգամ չի կարողացել ընդունել ֆինանսավորման օրինագիծը, այդպիսով, այսպես կոչված, կառավարության փակումը շարունակվում է
ԱՄՆ Սենատը իններորդ անգամ չի կարողացել ընդունել ֆինանսավորման օրինագիծը, այդպիսով, այսպես կոչված, կառավարության փակումը շարունակվում է

ԱՄՆ Սենատը արդեն իններորդ անգամ չի կարողացել ընդունել ֆինանսավորման մասին օրինագիծը, ինչի հետևանքով այսպես կոչված շաթդաունի (կառավարության աշխատանքի դադարեցման) ռեժիմը շարունակվում է։ Մամուլի հաղորդմամբ՝ օրինագիծը, որը նախատեսում էր կառավարության ֆինանսավորում մինչև նոյեմբերի վերջ, ստացել է ընդամենը 51 ձայն՝ անհրաժեշտ 60-ի փոխարեն, իսկ 44 սենատոր դեմ է քվեարկել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է աշխատանքը հոկտեմբերի 1-ից։ Պատճառն այն է, որ երկրի նախագահը և օրենսդիրները չեն կարողացել համաձայնության գալ դաշնային կառույցների ֆինանսավորման ծրագրի շուրջ։

Շաթդաունի շրջանակում Դոնալդ Թրամփի վարչակազմը 4 108 պետական ծառայողի ազատել է աշխատանքից։