ԱՄՆ ռազմական հետախուզության գործակալություն - Հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո «Վրացական երազանքի» կառավարությունը ստեղծեց մի միջավայր, որը թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունը երկրում

Հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո «Վրացական երազանքի» կառավարությունը ստեղծել է մի միջավայր, որը թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունը երկրում, ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզական գործակալության մայիսի 11-ի զեկույցում, որը գնահատում է համաշխարհային անվտանգության միջավայրը։

«Վրաստանում Ռուսաստանը գրեթե անկասկած փորձում է Վրաստանը վերադարձնել իր ազդեցության ոլորտ։ Հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո «Վրացական երազանքի» կառավարությունը ստեղծել է մի միջավայր, որը թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունը երկրում», – նշվում է զեկույցում։

ԱՄՆ ռազմական հետախուզության զեկույցում հիշատակվում է նաև Հայաստանը՝ նշելով, որ ռուս-հայական հարաբերությունները վատթարացել են անցյալ տարի, երբ Հայաստանը սպառնացել է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, իսկ Ռուսաստանը տեղեկատվական գործողություններ է օգտագործել հայկական ժողովրդավարությունը և դրա ավելի արևմտամետ ղեկավարությունը վարկաբեկելու համար։