ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հաստատել է, որ Մարկո Ռուբիոն և Սերգեյ Լավրովը քննարկել են օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքները
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հաստատել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Բրյուսի խոսքով՝ կողմերը քննարկել են Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Ռուսական կողմը նախկինում տեղեկատվություն էր տարածել վերոնշյալ երկխոսության մասին։ «Երկու կողմերն էլ հաստատել են միջոցառումը հաջողությամբ անցկացնելու իրենց ցանկությունը», – ասվում է ռուսական կողմի հայտարարության մեջ։
Տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա Ալյասկայում օգոստոսի 15-ին։