ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին՝ չօգտվել տուրիստական վիզայից այն նպատակով, որպեսզի ԱՄՆ-ում ծնված իրենց երեխային շնորհվի ամերիկյան քաղաքացիություն

17:56, 25.04.2025

ԱՄՆ Պետդեպարտամենտը խստացնում է միջոցառումները «ծննդատնային տուրիզմի» գործելակերպի դեմ։

Պետդեպարտամենտի նոր կանոնակարգը զգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին՝ չօգտվել տուրիստական վիզայից այն նպատակով, որպեսզի իրենց ԱՄՆ-ում ծնված երեխան ստանա ամերիկյան քաղաքացիություն։

Պետդեպարտամենտը նման քաղաքացիներին զգուշացնում է, որ ապագայում նրանց վիզան կարող է չեղարկվել կամ արգելվի մուտքը ԱՄՆ։ Այս կերպ գերատեսչությունը ցանկանում է պաշտպանել ամերիկացի հարկատուներին։

«Անընդունելի է, որ օտարերկրյա ծնողները ԱՄՆ-ի տուրիստական վիզան օգտագործեն միայն այն բանի համար, որ երեխային ԱՄՆ-ում ծնեն և քաղաքացիություն ստանան, ինչը կարող է հանգեցնել ամերիկացի հարկատուների կողմից բժշկական ծախսերի փոխհատուցմանը։ Սա կոչվում է «ծննդատնային տուրիզմ», և ԱՄՆ-ի հյուպատոսական աշխատակիցները, համաձայն ԱՄՆ-ի միգրացիոն օրենսդրության, նման վիզաների բոլոր դիմումները մերժում են», – նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական գործերի բյուրոյի հայտարարության մեջ։

Նմանատիպ