ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնականի տեղակալը Թբիլիսիում անցկացնելու է մամլո ասուլիս
ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնականի տեղակալը Թբիլիսիում անցկացնելու է մամլո ասուլիս

Վրաստանում այցով գտնվող ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը ԶԼՄ-ների համար անցկացնելու է մամլո ասուլիս: Ամերիկայի դեսպանությունում լրագրողների հետ նախատեսված հանդիպմանը Ջորջ Քենթը ամփոփելու է անցկացված հանդիպումները և պատասխանելու երկրի կարևոր թեմաների շուրջ հնչեցված հարցերին:

ԱՄՆ-ի պետական քարտուղարի ներկայացուցիչն արդեն հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին, որտեղ զրուցել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործակցության դինամիկայի և տարածաշրջանի անվտանգության մասին: Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման գլխավոր թեմաներից էր, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացումը, որի մասին նախաձեռնությունը հայտնել է վրացական կողմը՝ Վաշինգտոնում հանդիպումների ժամանակ:

Արտաքին գերատեսչության կողմից տարածված տեղեկությունում նշված է, որ Ջորջ Քենթը մեկ անգամ ևս հնչեցրել է ԱՄՆ-ի դիրքորոշումը և աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և եվրոպական ձգտումներին:

Հանդիպում է կայացել նաև պաշտպանության գերատեսչությունում, որտեղ Ջորջ Քենթը և Լևան Իզորիան զրուցել են Վրաստանի զինված ուժերի տրանսֆորմացիայի և պաշտպանության պատրաստության ծրագրի շուրջ:

ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի ներկայացուցիչը առաջիկա օրերին մեկնելու է նաև Երևան: