ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու. Երբ Թրամփն ինձ ընտրեց այս պաշտոնում, հիմնական խնդիրն էր վերադարձնել մարտիկի մշակույթը պաշտպանության նախարարություն
Երբ նախագահ Թրամփն ինձ ընտրեց այս պաշտոնում, գլխավոր առաջադրանքը, որ նա տվեց ինձ՝ վերադարձնել մարտիկի մշակույթը պաշտպանության նախարարություն, – Սենատի լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Փիթ Հեգսեթը։
Ըստ Հեգսեթի, երկու ամիս առաջ 77 միլիոն ամերիկացիներ նախագահ Թրամփին տվել են փոփոխությունների ուժեղ մանդատ, որը ներառում է «Առաջին հերթին Ամերիկայի» իրականացումը տանը և դրա սահմաններից դուրս:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին՝ իմ հանդեպ ունեցած հավատքի և մեր հանրապետության համար նրա անձնուրաց ղեկավարության համար։ Զինվորականները Դոնալդ Թրամփից լավ գլխավոր հրամանատար չունեն։ Նա, ինչպես ես, ցանկանում է, որ Պենտագոնը կենտրոնանա մահաբերության, մերիտոկրատիայի, պայքարի, հաշվետվողականության և պատրաստվածության վրա: Պաշտպանության նախարարությունը Դոնալդ Թրամփի օրոք խաղաղության կհասնի ուժի միջոցով և կմնա հայրենասեր ապաքաղաքական և խիստ սահմանադրական՝ «Առաջին հերթին Ամերիկայի» ազգային անվտանգության նպատակներին հասնելու համար: Ի տարբերություն ներկայիս վարչակազմի, քաղաքականությունը չպետք է մասնակցություն ունենա ռազմական հարցերում։ Մենք հանրապետական չենք։ Մենք դեմոկրատ չենք։ Մենք ամերիկացի ռազմիկներ ենք»,- ասաց Փիթ Հեգսեթը։