ԱՄՆ-ն մեծացնում է Վրաստանին և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
ԱՄՆ-ն մեծացնում է Վրաստանի և Ուկրաինայի ռազմական օգնությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ուես Միտչելը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով այս ճանապարհով ԱՄՆ-ն Վրաստանին և Ուկրաինային օգնում է, որ նրանք կարողանան հակամարտել Ռուսաստանի դեմ։
«Մենք օգնում ենք Վրաստանին և Ուկրաինային, որոնց Ռուսաստանը սպառնում էր ուժ գործադրել։ Այս երկրների համար մեծացնում ենք ռազմական միջոցների մատակարարումը, ինչը կարևոր է նրանց ինքնապաշտպանության համար» – Հայտարարել է Ուես Միտչելը։
Նա խոսեց նաեւ Տրամպի վարչակազմին կողմից Եվրոպային տրամադրված օգնության մասին: Նրա խոսքով, նախագահ Տրամպը Եվրոպայի անվտանգության պաշտպանության խոստումը տվել է 2017 թվականին Վարշավա կատարած այցի ժամանակ։
«ԱՄՆ-ն բազմիցս ցույց է տվել, որ նա Եվրոպայի դաշնակիցն է: Սա հաստատեցինք հավատարիմ լինելով ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածին, ինչը նշանակում է կոլեկտիվ պաշտպանություն։ Նաև իրական ռեսուրսներ տրամադրեցինք Եվրոպական պաշտպանությունը ամրապնդելու համար: Մենք ռազմական օգնություն ենք ցուցաբերում Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային, Բալթյան երկրներին և եվրոպական այլ պետություններին: 2018-2019 թվականներին Տրամպի ղեկավարությունը պահանջում է 11 միլիարդ դոլար, որը պետք է ծախսվի եվրոպական անվտանգության ամրապնդման վրա» – հայտարարել է Պետական քարտուղարի օգնականը։
Միտչելը խոսեց նաև Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մասին: Նա մեկ անգամ ևս կրկնեց պետդեպարտամենտի հայտարարությունը, որ Միացյալ Նահանգների «փափուկ քաղաքականությունը» Ռուսաստանի նկատմամբ ավարտված է:
Նրա խոսքով Վաշինգտոնը պատրաստ է վարել երկխոսություն Ռուսաստանի հետ այն դեպքում, եթե Մոսկվան դադարեցնի ագրեսիվ քաղաքականությունը: